ԱՄՆ նախկին կոնգրեսական Էնթոնի Ուայները, 15-ամյա աղջկա հետ սեքսուալ բնույթի նամակագրության  համար, դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման:

Նյուորքցի նախկին դեմոկրատ կոնգրեսականը իրեն մեղավոր է ճանաչել  մեկ կետով՝ անչափահասին անպարկեշտ բովանդակության նյութերի փոխանցում: Մեղադրող կողմը պնդել է, որ նա  խախտել է օրենքը՝ Skype-ի եւ Snapchat- ի միջոցով 15-ամյա աղջկա հետ անօրինական հարաբերություններ հաստատելով:

Սեքսթինգի պատճառով տապալվել է Ուայների կարիերան, քաղաքապետի պաշտոնի համար նրա նախընտրական արշավը, ինչպես նաեւ ամուսնությունը Հիլարի Քլինթոնի նախկին օգնական Հումա Աբեդինի հետ: