Թուրքիան, Սիրիան, Հորդանանն ու Լիբանանը քննարկում են քառակողմ ռազմավարական համագործակցության հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Սիրիայի արտգործնախարար Վալեդ ալ-Մուալլեմի հետ համատեղ ասուլիսում:

Նա հայտնել է, որ թուրք-սիրիական ռազմավարական բարձր մակարդակի հարաբերությունների հանձնաժողովի երկրորդ նիստում, որ կայանալու է դեկտեմբերի 21-ին, քննարկվելու է 51 փաստաթուղթ:

Վալիդ ալ-Մուալլեմը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա դեկտեմբերի 9-ին: