«Երկիր» օրաթերթը «Դեմք ու դիմակ» խորագրի ներքո անդրադարձել է հերթական պատգամավորին՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանին: «ԱԺ հանրապետական փոխնախագահն այսօր ԱԺ նախագահի հետ գրեթե ոչ մի այցի չի գնում, չեն տանում: Պատճառներից մեկն էլ այն է, որ Հանրապետականի ներսում առկա խմորումների մեջ ինքը հստակ կողմնորոշված է ընդդեմ Հովիկ Աբրահամյանի: Սամվել Նիկոյանը հույս ունի եւս մեկ գումարման պատգամավոր դառնալ: Եւ դրա համար ջանք չի խնայում, հարցազրույցներում խոսում է այն շեշտադրմամբ, ինչը, վստահ է, հաճո կլինի հանրապետության նախագահին: Ըստ լավատեղյակների, ԱԺ նախագահ-փոխնախագահ շփումները սահմանափակվում են նիստերի ժամանակ իրար կողքի նստելով միայն»: