Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ է արել նախարարների կաբինետի բոլոր անդամներին, բացառությամբ վարչապետ Նիկոլայ Ազարովից, վարչական բարեփոխման շրջանակներում:

Ենթադրվում է, որ նախարարական պորտֆելների քանակը 24-ից կհասցվի 16-ի: Կրճատվելու են նաեւ նախարարությունների աշխատակազմերը: Մասնավորապես, ինչպես նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գերմանը, նախարարները 8-ի փոխարեն երկու տեղակալ կունենան:

Յանուկովիչի մեկ այլ հրամանով նշանակվել են կառավարության չորս փոխվարչապետներ եւ բաժանվել է նրան պատասխանատվության շրջանակը: Ամեն մի փոխվարչապետ այսուհետ մեկական նախարարություն է ղեկավարելու: