Թուրքիան Իրաքում մեծամասշտաբ գործողությունների չի դիմի։ Այս մասին սեպտեմբերի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, ասել է «Նորավանք» գիտահետազոտական ֆոնդի ղեկավար Գագիկ Հարությունյանը։

Հարցին, թե տարածաշրջանի համար ինչ սպառնալիքներով է հղի Իրաքի Քուրդիստանում անկախության հանրաքվեն, նա պատասխանել է. «Ես կարծում եմ, որ Թուրքիայի  ներկայիս վիճակը նրան թույլ չի տա մեծամասշտաբ գործողությունների դիմել։ Այո, նա կարող է սպառնալ, բայց ոչ ավելին։ Տեղեկատվական դաշտում նրանք, իհարկե, կհամակերպվեն դրա հետ։ Բայց Թուրքիան չունի այն պոտենցիալը, որպեսզի ռազմի դաշտում վճռական գործողությունների դիմի»։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Հայաստանի քայլերին, Հարությունյանը կարծում է, որ Երեւանը պետք է ավելի զգույշ քաղաքականություն վարի, քանի որ մենք գերտերություն չենք եւ չպետք է մեծ հույսեր կապենք այդ գործընթացների հետ։