Սիրիան կարծում է, որ Իրաքի Քուրդիստանում եւ Սիրիայի՝ քրդերով բնակեցված հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները Թուրքիայի կողմից ահաբեկիչներին սատարելու հետեւանք են, այս մասին  Al-Mayadeen հեռուստաընկերությանը հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալիմը: «Երբ Թուրքիան չհասավ իր նպատակներին Սիրիայում, առաջին պլան մղվեց քրդական հարցը»,- Մուալեմի խոսքը մեջբերում է ալիքը: Նախարարի խոսքով՝ նա իր իրաքցի գործընկեր Իբրահիմ Ջաֆարին հայտնել է, որ Դամասկոսը երկրի մասնատմանը սպառնացող ցանկացած գործողության դեմ է:  Ընդ որում, Դամասկոսը նպատակ ունի քննարկել սիրիական քրդերի հարցը երկխոսության միջոցով, նշել է Մուալիմը:

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն անցկացվել է  երկուշաբթի։ Քվեաթերթիկների 9 տոկոսի հաշվարկների արդյունքներով մասնակիցների 93 տոկոսից ավելին կողմ են արտահայտվել շրջանի անկախությանը: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն հինգշաբթի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: