Թուրքիայի Բուրսա նահանգում հարեւանների ահազանգի հիման վրա դեպի վայր մեկնած սանմաքրման աշխատակիցները 61–ամյա կնոջ տանը մեծ քանակությամբ աղբ են հայտնաբերել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Բուրսայի Օսմանգազիի շրջանում շենքի բնակիչները սանմաքրման աշխատակիցներին հայտնել են, որ իրենց հարեւանուհու տնից գարշահոտ է գալիս։
Նշված հասցեով մեկնած սանմաքրման աշխատակիցները 61–ամյա կնոջ տանը մեծ քանակությամբ աղբ են հայտնաբերել, սակայն տանտիրուհին թույլ չի տվել այն մաքրել։
Հարեւանները ստիպված ոստիկանություն են կանչել եւ ոստիկանների հսկողությամբ սանմաքրման ախատաիկցները 3 բեռնատար աղբ են հանել կնոջ տնից։
Տունը մաքրելուց հետո ամբողջ շենքը մաքրվել է հատուկ դեղամիջոցով։



























