ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ըստ 88 տարի առաջ սկսած ավանդության, իր ընտանիքի հետ վառել է Վաշինգթոնի ամանորյա տոնածառի լույսերը:

«Ծննդյան տոները մոտ են ինձ ու Միշելին որպես քրիստոնյայի»,- ասել է ԱՄՆ նախագահը եւ միացրել է 12 մետրանոց տոնածառի լույսերը, հաղորդում է Associated Press-ը:

Օբաման չի մոռացել նաեւ Իրաքում եւ Աֆղնաստանում իրենց ծառայությունն իրականացնող ամերիկյան զինծառայողներին եւ շնորհակալություն հայտնել նրանց:

Լույսերը հանդիսավոր վառելու ավանդույթը սկսվել է 1923թ. 30-րդ նախագահ Քելվին Քուլիջը: Իսկ 1978թ. Սպիտակ Տան մոտ կոլորադյան երկնագույն եղեւնի տեղադրվեց, որը դարձավ ազգային տոնածառ:

Նշենք, որ համաձայն հարցումների, ամերիկացիների կեսը Օբամային մահմեդական է համարում: