Ադրբեջանի կրթության նախարարության առջեւ բողոքի ակցիա է եղել «Ազատություն հիջաբին» կարգախոսով:
Ակցիային մասնակցել են դպրոցականներ Բաքվից եւ Ադրբեջանի շրջաններից:
Ցույցի մասնակիցները երթ են կազմակերպել «Ղարաբաղ» հյուրանոցից դեպի նախարարության շենք, որի պատճառով խնդիրներ են ծագել տրանսպորտային երթեւեկության հետ:
Ադրբեջանական դպրոցներում արգելք է դրված հիջաբների վրա: Կրթության նախարար Միսիր Մարդանովը լրագրողներին հայտնել է, որ միացյալ դպրոցական համազգեստի կրումը պարտադիր է բոլոր դպրոցների համար, հաղորդում է Trend-ը:



























