Ռուսաստանը Ղազախստան  կառաքի մինչեւ 10 զենիթահրթիռային C-300 համալիր, «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ին հայտնել են ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարությունից:

Առաքումներն սկսվելու են 2011-ից: Դրանք իրականացվելու են անհատույց հիմունքներով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության գույքի կազմից:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանն ու Ղազախստանը ՀՕՊ տարածաշրջանային միացյալ համակարգ են ստեղծելու: Ղազաստանի օդային պաշտպանության ուժերը փակելու են ռուսական օդային տարածքը՝ Ղազախստանի ողջ երկարությամբ: