Հայաստանը քրդական հարցում պետք է զգուշավոր լինի: Սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 25-ին անցկացված Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն եւ ընդհանրապես տարածաշրջանի իրավիճակը:

Նրա խոսքով՝ իրավիճակն այնքան բարդ է, որ Երեւանը պետք է աչալուրջ լինի: «Մենք պետք է հաշվի առնենք մեր պատմության ընթացքում կուտակած գիտելիքներն ու փորձը: Յուրաքանչյուրն իր պետական շահերն ունի: Հայաստանի համար դրանք կարող են ճակատագական նշանակություն ունենալ»,- նշեց Ալավերդյանը: