Մոսկովյան ոստիկանությունը կասկածում է երիտասարդ մի կնոջ, ով Մոսկվա էր ժամանել Ինգուշեթիայից` ծնողներին հայտնելով, թե մտադիր է Մոսկվայում միանալ ծայրահեղականներին եւ ահաբեկչություն իրականացնել: Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին` հղում անելով իրավապահ մարմաիններին:

Այս հայտարարությունը պաշտոնապես չի հաստատվել: Կնոջ անձը հաստատված է, սակայն անունը չի նշվում. հայտնի է միայն, որ նա 22 տարեկան է: Վերջինս Մոսկվա է ժամանել չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 8-ին: Հաջորդ օրը նա բջջայինով զանգահարել է տուն եւ ասել, որ ուզում է միանալ «վահաբիստական» շարժմանը ու դառնալ ահաբեկիչ: