Դեկտեմբերի 10-ին Կրեմլում կայանալու է ԱՊՀ գագաթաժողովը: ԱՊՀ երկրների նախագահներն  այսօր քննարկելու Համագործակցության շրջանակներում ազատ առեւտրի գոտու եւ անձանց միջազգային հետախուզման պայմանագրերի նախագծերը, մինչեւ 2015թ. ռազմական համագործակցության հայեցակարգերը:

Նախագահները նաեւ կորոշեն, թե որ պետությունն է նախագահելու ԱՊՀ-ում 2011թ.:

Պարզվել է, որ վերջին պահին Մոսկվա այցելելուց հրաժարվել է Մոլդովայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միխայ Գիմպուն, ով վկայակոչել է իր երկրի բարդ ներքաղաքական վիճակը: Գիմպուն նաեւ խնդիրներ ունի Կրեմլի հետ իր արեւմտամետ կողմնորոշման համար: Նրա փոխարեն Մոլդովայից կմասնակցի փոխվարչապետ Վալերի Լազերը:

Նշենք, որ Հայաստանի նախագահը դեկտեմբերի 9-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: