Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է Աղդամի ուղղությամբ ղարաբաղյան հակամարտության շփման գծում փոխհրաձգության մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունը։ «Նման լուրերն ադրբեջանական քարոզչության երեւակայության արդյունք են։ Ոչ մի փոխհրաձգություն չի եղել։ Ղարաբաղի զինված ուժերը լիովին վերահսկում են հակամարտության գոտու շփման գիծը՝ ստիպելով Ադրբեջանի զինուժին պահպանել 1994 թվականի հրադադարի մասին պայմանավորվածությունը»,- հայտարարել է նա։