Իրաքի Քուրդիստանի  հարցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը ճիշտ էր։ Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողներին ասել է ՀՅԴ «Հայ Դատի» բյուրոյի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ պարզ է, որ ԼՂՀ–ն պետք է դրական վերաբերմունք ցուցաբերի ազգերի ինքնորոշման իրավունքի ցանկացած դրսեւորման նկատմամբ։  «Որքան հաճախ այդ իրավունքը ճանաչվի, այնքան բարենպաստ մթնոլորտ կստեղծվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,– ասել է Մանոյանը։

Նման դեպքերում միջազգային հանրության կողմից հանրաքվեի արդյունքների ճանաչումը հիմնված է ոչ միայն սկզբունքների, այլ նաեւ շահերի վրա։ «Այդ պատճառով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ճանաչել են տարբեր ինքնորոշված միավորներ, սակայն չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,– դժգոհեց Կիրո Մանոյանը։