Ռուսաստանը եւ Թուրքիան Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցով տարաձայնություններ չունեն: Այս մասին «ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչու՞ տարբեր կերպ վերաբերվել: Ոչ, էական  տարաձայնություններ չկան»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկու երկրների միջեւ կա՞ն  էական տարաձայնություններ քրդական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

Չորեքշաբթի Անկարայում կայացել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ բանակցություններ: