Մոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկ կանցկացվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշենք, որ Մոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին նոյեմբերի 28-ին։

Ավելի վաղ այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքել էր ընտրությունների արդյունքների հնարավոր կեղծման մասին հայտարարությունները։

Հիշեցնենք, որ անցած խորհրդարանական ընտրությունները երրորդն էին վերջին մեկուկես տարվա ընթացքում։