Իրաքի Քուրդիստանի իշխանությունները հրաժարվել են սահմանային անցակետերը հանձնել Բաղդադի իշխանություններին, հայտնում է Rudaw–ը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները։
Նշենք, որ Բաղդադը Էրբիլից պահանջել էր հանրաքվեից հետո իրեն հանձնել ցամաքային, օդային սահմանների վերահսկողությունը։
Նշենք, որ սեպտեմբերի 29-ին ուժի մեջ է մտնում էրբիլից եւ Սուլեյմանիայից միջազգային թռիչքների արգելքը։ Սակայն էրբիլի ու Բաղդադի իշխանությունները վստահեցնում են, որ դա չի անդրադառնա ներքին եւ ռազմական չվերթներին։




























