Իրաքի Քուրդիստանում  հավաքական շրջափակում եւ բլոկադա են անվանել Բաղդադի իշխանությունների ՝ ինքնավարության հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին որոշումը,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Այս որոշման կատարումը Քուրդիստանի ժողովրդի համար հավաքական պատիժ  եւ կոլեկտիվ պաշարում է», - ասվում է տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Սեֆինա Դիզաիի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ դաշնային կառավարության ձեռնարկած միջոցները կդժվարացնեն հիվանդների, ինչպես նաեւ ԻՊ զինյալների հետ բախումների ժամանակ քրդական ջոկատների վիրավորներին բուժման համար արտերկիր ուղարկելը:

Ուրբաթ երեկոյան ուժի մեջ է մտել Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչության որոշումը, որի համաձայն Էրբիլ եւ Սուլեյմանիա օդանավակայանների միջազգային ավիահաղորդակցությունը դադարեցվել է: