Իրաքի դատական իշխանությունները հետաքննություն են սկսել Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի կազմակերպիչների դեմ։ Այս մասին հայտնել է երկրի Գերագույն դատական խորհրդի ներկայացուցիչ Աբդել Սատար Բիրքդարը հայտնում է  Al Jazeera-ն։

«Պետական դատախազության մարմինները հարցում են ուղարկել Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացման համար պատասխանատու անձանց նկատմամբ քրեական գործ հարուցելու համար»,- ասել է նա։

Դատական մարմնի ներկայացուցչի խոսքով՝ քայլերը ձեռնարկվում են Ազգային անվտանգության խորհրդի բանաձեւի հիման վրա, որն հավանություն է ստացել Ներկայացուցիչների խորհրդի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանում անկախության հանրաքվե էր կայացել, որի արդյունքում մասնակիցների 90 տոկոսը կողմ է արտահայտվել Իրաքից անկախանալուն։