ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի եւ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 1-ին` ծամը 12.50-ին, 49-ամյա Ռոբերտ Պ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, «ՌԳ-42» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ եւ 7.62 մմ տրամաչափի 79 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է իր տան բակում գտնվող ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Ռոբերտ Պ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ հորը:
Ներկայացվածը փաթեթավորվել, կնիքվել եւ ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:



























