Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում ավազահանքում տուժած քաղաքացին մահացել է հիվանդանոցում։ Այդ մասին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ Ուրցաձոր գյուղի հարավային մասում գտնվող բլրի ստորին հատվածից պարկերի մեջ ավազ լցնելիս բլրաշերտը փլուզվել է Ուրցաձոր գյուղի Գ. Նժդեհի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1976 թ. ծնված  Ա. Ս.-ի վրա:

Ա. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավազաշերտի տակից եւ հոսպիտալացվել Վեդու ԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Արարատի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ուրցաձոր գյուղի վարչական տարածքից միջին տարիքի տղամարդը ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։ Պարզվել էր, որ Ուրցաձոր գյուղում գտնվող ավազահանքում ավազաշերտը լցվել է նույն գյուղի բնակիչ Արթուր Խ.-ի վրա։