1,5 ամիս առաջ Թուրքիայում անհետ կորել է ուկրաինացի զբոսաշրջիկ՝ Տերնոպոլի բնակիչ 35-ամյա Ալեքսանդր Դեմյանը:

«Այս խնդիրն արդեն Ինտերպոլի եւ Թուրքիայի իրավապահ մարմինների վերահսկողության ներքո է»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալեքսանդր Դիկուսարովը:

Հայտնի է, որ վերջին անգամ Դեմյանին տեսել են կեսօրին թուրքական ծովափում: Երեկոյան, երբ խումբը պետք է վերադառնար Ուկրաինա, Դեմյանը հյունաոցի իր համարից դուրս չի եկել: Հանգստացողներին բացատրել են, թե ուկրաինացու մոտ, իբր,  ինչ-որ խնդիրներ են ծագել հյւրանոցում, որոնք հարթելուց հետո նա օդանավակայան կգնա ավտոբուսով:

Ուկրաինացի զբոսաշրջիկի կինը վստահ է, որ ամուսնուն առեւանգել են, որին առնչություն ունի տեղի զբոսավարը:

«Այն մարդիկ, ովքեր հանգստացել են Ալեքսանդրի հետ պատմում են, որ նա նվերներ էր գնել ու պատրաստ էր վերադառնալ հայրենիք: Նրանք ամեն ինչում մեղադրում են տեղի զբոսավարին, ով վերջին օրը չէր եկել իրենց ճանապարհելու, եկել էր լրիվ այլ մարդ»,- ասել է Դեմյանի կինը՝ Նատալիան:
Տանը Դեմյանին սպասում են կինն ու երեք անչափահաս երեխաները: