Սերժ Սարգսյանի մոսկովյան ելույթում նոր նոտա, իհարկե, նկատվեց. հատկանշական էր հատկապես այն, որ կրկնվեց Աստանայում նրա կողմից ասվածը։ Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ նկատի ունենալով ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Հայաստանի նախագահի՝ ԼՂՀ ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը:

«Երեկվա ելույթի մեջ, եթե նկատեցիք, անվտանգության ինստիտուտը ավելի ցցուն արտահայտվեց, քան նախորդ անգամ։ Ստորագրվեցին 40-ին մոտ փաստաթղթեր, որոնք, ըստ էության,  ՀԱՊԿ երկրների, եւ մասնավորապես Հայաստանի համար ողջունելի եւ ցանկալի փաստաթղթեր էին։ Բացի այդ, Հայաստանի նախագահի երեկվա մոսկովյան ելույթը բխում էր եւ պայնավորված էր ԵԱՀԿ եւ ՀԱՊԿ վարքագծից եւ դիրքորոշումից»,- ամփոփեց Բոստանջյանը:

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում  կայացած ԱՊՀ երկրների նախագահների հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին հիշեցրել է Բաքվի ագրեսիայի դեպքում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման հնարավորության մասին։