Քաղաքական այցով Չիլիում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բերնսը հայտարարել է, որ Արգենտինան եւ Բրազիլիան 1967-ին շտապել են Պաղեստինյան հանրապետությունը ճանաչելու հարցում:
«Մենք կարծում ենք` այդ քայլին դիմելը ժամանակից շուտ էր»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը :
Ամերիկյան քաղաքական գործչի կարծիքով` միայն պաղեստինցիներն ու իսրայելացիներն իրենք երկխոսությունների ճանապարհով կկարողանան իրականացնել Պաղեստինյան հանրապետություն ստեղծելու եւ Իսրայելում վերջինիս խաղաղ կեցության գաղափարը:




























