Հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին մահացել է 54 տարեկան հասակում։ Այդ մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Հանդես գալով աշխարհի առաջատար օպերային թատրոններում՝ երգիչը 1994 թվականից ապրում էր Լոնդոնում։
Նա երկու տարուց ավելի պայքարում էր քաղցկեղի դեմ։ 2015թ. հունիսին Խվորոստովսկու մոտ գլխուղեղի ուռուցք էին հայտնաբերել։ Նա բուժման կուրս էր անցել եւ նույն տարվա սեպտեմբերին վերադարձել էր բեմ՝ կատարելով գլխավոր պարտիան Վերդիի «Տրուբադուր» օպերայում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերայում։
Անցած տարվա դեկտեմբերին Խվորոստովսկին հայտարարել էր օպերային ներկայացումներում մասնակցելուց հրաժարվելու մասին։
Նշենք, որ 2013թ. սեպտեմբերին Խվորոստովսկին համերգ էր տվել Երեւանում։




























