Դեկտեմբերի 11-ին Հունաստանում կայացել է վերջին տարիների «օրենքով գողերի» խոշորագույն «սխոդկան»: Ավելի քան 50 քրեական «հրամանատարներ» հավաքվել են,  որպեսզի քննարկեն իրենց աշխարհում կատարվող վերջին իրադարձությունները:

«Ռոսբալտ»-ի հաղորդմամբ, մաֆիոզների գագաթաժողովի «ընդունող կողմը» եղել է «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին, ով հիմա ապրում  է Հունաստանում:

Հիմնականում Հունաստան են ժամանել  «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) կլանի ներկայացուցիչները:

Միջոցառումն անցկացվել է հատուկ այդ առթիվ վարձված ռեստորանում: Քննարկման գլխավոր թեմաներից մեկը Ասլան Ուսոյանի վրա մահափորձն էր, իրականացված սեպտեմբերի 16-ին Մոսկվայում: Ինքը` «Դեդ Հասանը», դեռ ամբողջությամբ չի ապաքինվել փորին ստացած վնասվածքից, այդ պատճառով նա Հունաստան չի գնացել, այլ «գործընկերների» հետ  շփվել է հեռախոսով:

Սակայն այնտեղ եղել  է ներկայումս «Դեդ Հասանի» մերձավորներից մեկը` Էդուարդ Ասատրյանը, ով հայտնի է «Էդիկ Օսետրինա» մականունով: