Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին անցած ծննդյան տոնի առթիվ և Հավատարիմ մականունով ալաբայ ցեղատեսակի շան ձագ է նվիրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես կցանկանայի սկսել ընդունված ավանդույթով։ Վերջերս դուք լավ օր եք ունեցել. հրեշտակի օր: Այդ իսկ պատճառով ես ձեզ սրտանց շնորհավորում եմ, մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք», - ասել է նա հանդիպման սկզբում:

Նա նշել է, որ Պուտինը շատ բան է անում բնապահպանական հարցերում:

«Մենք մեկ ընդհանուր ընկեր ունենք՝  աշխարհի ալաբայ ցեղատեսակի միակ շունը: Եվ ես այսօր ինձ հետ բերել եմ այդ փոքրիկ ալաբային», -  ավելացրել է նա: Նրա խոսքով՝ շանը Հավատարիմ մականունն են տվել:

Առաջնորդների հանդիպումից հետո դահլիճ բերեցին շան ձագին, որը Թուրքմենստանի նախագահը նվիրեց Պուտինին: