Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.00-ին Ռուսաստանի դեսպանատանը ՌԴ նախագահի հրամանագրով «Բարեկամության» շքանշան կհանձնվի Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010 թ. օգոստոսի 5-ից 15 օր շարունակ 28 հայ հրշեջ-փրկարարներ օրուգիշեր աշխատել են Ռուսաստանում` պայքարելով անտառային հրդեհների դեմ: Այդ աշխատանքների արդյունքում փրկվել են անտառատարածքներ եւ ամբողջական գյուղեր: Հայ հրշեջ-փրկարարները հայրենիք են վերադարձել մեդալներով ու շնորհակալագրերով, իսկ Հայաստան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հատուկ շնորհակալություն է հայտնել հայ հրշեջ-փրկարարներին` փորձության պահին իրենց երկրին օգնելու համար:

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում` Կրեմլի Եկատերինյան դահլիճում անձամբ Դմիտրի Մեդվեդեւից «Արիության համար» շքանշան է ստացել հայ հրշեջ-փրկարարների խմբի ղեկավար, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը: