Եկատերինբուրգի բնակիչ Ալեքսեյ Յուրինովը պատմել է, որ իր տան զուգարանակոնքից դուրս է սողացել անծանոթ կենդանի:

«Միջանցքում տեսանք կեղտ, մտածեցինք՝ երեխաներն են խաղացել, բայց՝ ոչ: Մինչեւ հիմա շոկի մեջ եմ: Անկյունում հագուստի տակ երկար պոչ նկատեցինք, սենյակների դռները փակեցինք, քանոնով հրեցինք այդ կենդանուն, փողոց փախավ», — գրել է Յուրինովը «ВКонтакте»-ի իր էջում: