«Դարի ֆինանսական բուրգի» ստեղծող Բեռնարդ Մեդոֆի ավագ որդին՝ Մարկը, որի դին հայտնաբերել էին  դեկտեմբերի 11-ին, մահից առաջ գրառում էր թողել իր կնոջն ու փաստաբանին:

46-ամյա Մարկ Մեդոֆին կախված էին գտելՄանհեթթենի տան հյուրասրահում: Նախնական տվյալներով, Մեդոֆը կյանքին վերջ է տվել հյուրասրահում: Հարեւանությամբ քնած է եղել է նրա երկամյա որդին:

Այդ պահին Ֆլորիդայում գտնվող նրա կինը՝ Ստեֆանին հաղորդագրություն է ստացել ամուսնուց, որում ասված է եղել. «Ես սիրում եմ քեզ: Ինչ-որ մեկին ուղարկի, որ հոգ տանի Նիկի մասին»: Տեսնելով այդ հաղորդագրությունը՝ Ստեֆանին հորը խնդրել է ստուգել տունը, եւ վերջինս էլ հայտնաբերել է կախված Մարկ Մեդոֆին:

Ինչպես հայտնել են նրա մտերիմները, Մարկը վերջին շրջանում ճնշված վիճակում էր հոր կատարած հանցագործության պատճառով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Nasdaq ֆոնդային բորսայի հիմնադիր Բեռնարդ Մեդոֆը, որը 20 տարում 64,8 միլիարդ դոլար էր գրպանել, անցած տարի դատապարտվել էր 150 տարվա ազատազրկման: Մեդոֆը խոստովանել էր, որ խաբել է ներդրողներին, ոչ մի գործարք չի կատարել, այլ ուղղակի հաշվանցել է գումարները իր հաշվի վրա:

Խաբված ավանդատուների շարքում են եղել ինչպես ԱՄՆ-ի հարուստ քաղաքացիները, այնպես էլ համաշխարհային՝  BNP Paribas, HSBC, Credit Agricole, Societe Generale, Natixis, Nomura, Royal Bank of Scotland, UniCredit բանկերը: