Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացու են գնդակահարել: Ինչպես հայտնում է vesti.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի արեւելքում, առավոտյան ժամը 4-ին:

Երեք անհայտ անձինք ներխուժել են շուրջօրյա խանութ եւ սկսել վիճել 28-ամյա վաճառողի հետ: Անծանոթներից մեկը յոթ կրակոց է արձակել գազային ատրճանակից:

Տղամարդուն մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա կնքել է իր մահկանացուն:

Նշենք, որ Մոսկվայում կովկասցիների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում՝ մի դաղստանցու կողմից «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկի սպանությունից հետո: Շաբաթ օրը ակցիաները վերածվել են զանգվածային անկարգությունների՝ հանգեցնելով լուրջ բախումների եւ վիրավորների: