Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է Թուրքիայի հարավ-արեւելյան Սիիրթի նահանգի գյուղեր, որտեղ  քուրդ բնակչության մի մասը թուրքերեն չգիտի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը Սիիրթի Աքթաշ գյուղում այցելել է Միսբահ Քեզերի ընտանիք, զրուցել եւ սիրել երեխաներին։

Ավելի ուշ, Էրդողանը գյուղի կենտրոնում զրուցել է գյուղացիների հետ, սակայն նրանց մի մասը չի հասկացել թուրքերեն, որի համար Էրդողանը օգնության է կանչել Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերին, ով թարգմանչի դեր է ստանձնել։