Հոկտեմբերի 13-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության բարձրաստիճան աշխատակիցները ծաղիկներ են դրել ականավոր քաղաքական գործիչ, Վլադիմիր Լենինի մտերիմ համախոհ Ստեփան Շահումյանի հուշարձանին նրա ծննդյան առթիվ, NEWS.am-ին հայտնել են ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։

Շահումյանը առաջինն էր Հայաստանում մարքսիստական շրջանակ բացել Ջալալօղլի գյուղում (ներկայում՝ Ստեփանավան քաղաք), որը նպաստել էր հեղափոխական շարժմանը։ 1902-ին գաղափարակիցների հետ նա արդեն հիմնել էր  «Հայկական սոցիալ-դեմոկրատների միությունը»։ 1918-ի սեպտեմբերին Ստեփան Շահումյանը և նրա համախոհ Բաքվի խորհրդի 25 ժողովրդական կոմիսարները  գնդակահարվել էին անգլիացի ինտերվենտների և էսերների կողմից։

1931-ի հոկտեմբերի 20-ին Երևանում բացվել էր Շահումյանի արձանը։