Այս տարի Աբխազիայից Ռուսաստան է արտահանվել 11074 տոնա մանդարին:
Ինչպես նշում է վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը, Աբխազիայի դե-ֆակտո կառավարության ղեկավար Յուրի Ակաբայի տեղեկատվությամբ, Աբխազիայից Ռուսաստան է արտահանվել նաեւ 60 տոնայից ավել ֆեյխոյա, ինչպես նաեւ 2000 տոնայից ավել խուրմա:
Ինչպես նշում է Աբխազիայի պաշտոնական ներկայացուցիչը՝ Ռուսաստան դեռեւս պետք է մատակարարվի 20 հազար տոնա ցիտրուս:




























