«Ամադեուս» օսկարակիր ֆիլմում եւ հանրահայտ «Գահերի խաղը» սերիալում նկարահանված բրիտանացի դերասան Ռոյ Դոթրիսը Լոնդոնում 94 տարեկանում մահացել է։ Այս մասին հայտնում է Independent–ը։

Ընտանիքի անդամների խոսքով՝ Դոթրիսը մահացել է իր տանը հարազատներով, այդ թվում՝ 3 աղջիկներով, թոռներով ու ծոռներով շրջապատված։

1984 թվականին նկարահանված ֆիլմում Դոթրիսը կերտել էր Լեոպոլդ Մոցարտի դերը։ Նա նաեւ հայտնի է «Գահերի խաղը» սերիալում իմաստուն Գալլինի դերով։ Բացի այդ, նրա ձայնով է ձայնագրվել Ջորջ Մարտինի «Երգ Սառույցի եւ Կրակի» ցիկլի աուդիոգիրքը։