Ադրբեջանը եղբայրանում է Ռուսաստանի հետ, բայց նրա թիկունքում զբաղված է խաբեությամբ։ Հոկտեմբերի 17-ին խորհրդարանում այս մասին հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 6-9 կայացած ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի արդյունքները։

Սեւծովյան տարածաշրջանի անվտանգությանը նվիրված նիստում ադրբեջանցի պատգամավորները հայտնել են, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին եւ սպառնում տարածաշրջանի կայունությանը։ Ի պատասխան դրան՝ հայ պատգամավորները հայտարարել են, որ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների զենք է գնում եւ՛ Ռուսաստանից, եւ՛ այլ երկրներից։

«Նրանք հայտարարում են ռազմավարական գործընկերության մասին, ցանկանում են գնել տանկեր, Ս-300, փորձում են նոր ռազմական տեխնիկա ձեռք բերել։ Իսկ ահա այնտեղ, որտեղ հանդես են գալիս Ռուսաստանի դեմ, իսկ Ռուսաստանի կողմից ոչ ոչ չկա, Ադրբեջանն այլ նվագի տակ է սկսում պարել։ Դուք բոլորդ Ռուսաստանի դե՞մ եք։ Դե ուրեմն տեսեք՝ Հայաստանն էլ է Ռուսատանի կողմից։ Սա ուղղակի խաբեություն է»,-հայտարարել է Մարուքյանը։

Պատասխան ելույթներում հայ պատգամավորները հասկացնել են  տվել դա, հավելել է նա։