Ռուսաստանում հոկտեմբերի 9-15–ը պետական անասնաբուժական վերահսկողության տեսուչները ոչնչացրել են 46 խմբաքանակ բեռ, հայտնում է Samaratoday–ը։

Ուղեւորների ձեռքի ուղեբեռից առգրավվել է 22.4 կգ ընդհանուր քաշով 18 խմբաքանակ տնային պայմաններում պատրաստված մթերք, որոնք տեղափոխում էին առանց համապատասխան կից փաստաթղթերի։ Տաջիկստանի Հանրապետության տարածքից կանխվել է ձեռքի ուղեբեռի մեջ կաթի եւ կաթնամթերքի ներմուծումը (տնական կաթնաշոռ), 7 խմբաքանակ՝ 6.3 կգ մեղր։ Հայաստանի Հանրապետության տարածքից կանխվել է ձեռքի ուղեբեռով 6 կգ ընդհանուր քաշով 3 խմբաքանակ կաթի եւ կաթնամթերքի ներկրումը ՌԴ։ Ուզբեկստանից փորձել են 6.4 կգ ընդհանուր քաշով 5 խմբաքանակ կաթ եւ կաթնամթերք, 1.3 կգ ընդհանուր քաշով 1 խմբաքանակ միս եւ մսամթերք ներկրել։ Բեռների ներկրումը ՌԴ արգելվել է։