Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին այնքան մտերիմ է, որ եթե նույնիսկ ցանկանա, չի կարողանա փոխել իր քաղաքական ուղղությունը: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ Սաուդյան Արաբիայի մտերմությունը Իրանի դեմ է ուղղված:
«Ս-400 համակարգեր գնելու շուրջ քննարկումները հակակշռում են Իրանի եւ Ռուսաստանի միջեւ զենքի առուվաճառքի բանակցություններին»,- պարզաբանեց փորձագետը՝ նշելով, որ մեծ մասամբ Սաուդյան Արաբիան այս համակարգերի կարիքը չունի:



























