Պակիստանում ե Աֆղանստանում ԱՄՆ Պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը մահացել է աորտայի պատռվածքի հետեւանքով: Հոլբրուքը 70 տարեկան էր:

Դեկտեմբերի 10-ին Հոլբրուքը վատ ինքնազգացողոթյան պատճառով Պետդեպարտամենտի շենքից տեղափոխվել էր Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հիվանդանոց:

Նույն օրն արված վիրահատությունից հետո նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հոլբրուքն ամերիկյան դիվանագիտության վետերաններից էր: 1994-1996թթ. զբաղեցրել է պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալի պաշտոնը: 1977-1981թթ. եղել է պետքարտուղարի Ասիայի հարցերով տեղակալ: 1999-2001թթ. ԱՄՆ-ի ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում: Հոլբրուքը եղել է 2004թ. եւ 2008թ. երկու նախագահական ընտրարշավներում պարտություն կրած նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի եւ Ջոն Քերիի քաղաքական խորհրդականը: