Քաղաքապետի պաշտոնից հրաժարականը կարող է նոր կուսակցության ծնդունդով նշանավորվել:
Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ մայրաքաղաքային այդ հեղինակությունները, ովքեր լուրջ ռեսուրս ունեն եւ ընտրություններում կարող են որոշիչ ազդեցություն ունենալ, Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ օրերս հավաքվել են եւ քննարկել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության հարցը: Ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, նույնիսկ որոշվել է կուսակցության անունը, այն լինելու է «Երեւան»: Նշենք, որ ավելի վաղ դարձյալ շրջանառվում էր, որ Բեգլարյանը մտադրություն ունի նման անվանումով կուսակցություն ստեղծել:




























