ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուի եւ Վրաստանի փոխվարչապետ, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն Վաշինգթոնում քննարկել են Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները:
Բարամիձեն լրագրողներին հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու հետ կապված կոնկրետ հարցեր, սակայն չի մանրամասնել հանդիպման օրակարգը: Այդուհանդերձ, ԱՄՆ այցելությունից առաջ Բարամիձեն արդեն հայտարարել էր, որ Վրաստանին հետաքրքրում է ԱՄՆ դիրքորոշումը Դաշինքին Վրաստանի անդամակցեւթյան վերաբերյալ:





























