Բելառուսի նախագահի ընտրությունների վաղաժամ քվեարկությունն սկսվելու է դեկտեմբերի 14-ին եւ ավարտվելու է դեկտեմբերի 18-ին:
Դեկտեմբերի 19-ին կայանալիք ընտրություններին բելառուսական ընդդիմությունը բավական լավ է պատրաստվում: Հնարավոր սադրանքներից խուսափելու համար Լուկաշենկոյի հակառակարոդները բոլոր տեղամասերում տեսախցիկներ են տեղադրում: Ընդդիմադիր թեկնածուները նաեւ լուրջ կասկածներ ունեն վաղաժամ ընտրությունների վերաբերյալ եւ դրանք կեղծելու նոր միջոց են համարում:
Բելառուսի իշխանությունները նման ճնշում ակնկալում էին, եւ ոստիկանությանը ուժեղացված ծառայության են տեղափոխել: Օրերս նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկատվական իսկական ռումբ պայթեցրեց` հայտարարելով, թե ընդդիմությունը պարտության դեպքում գրոհայինների խմբեր է պատրաստել, գնել է տաք իրեր, հրատեխնիկա, անգամ պայթուցիկ նյութեր է ձեռք բերել:
Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են 9 թեկնածուներ` այդ թվում` երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:





























