«Ես կցանկանայի, որ „Ժառանգություն“ կուսակցությունում պառակտման որեւէ գործընթաց չլինի, որովհետեւ այդպես մեզ էլ է ձեռնտու»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, Արամ Մանուկյանը: Նա նաեւ ընդգծեց. «Շատ կուզենայի, որ „Ժառանգությունը“ կարողանա հաղթահարել իր ներսում եղած խնդիրները, ընդ որում ոչ թե դրսի ազդեցությամբ, այլ ներսի` իրենց ունեցած կուսակցական կառույցներում»:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ այս պառակտումը դրսի ազդեցության հետեւանք լինի, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Անգամ այն կարծիքները, որ հնչում են դրսից, իհարկե ազդեցություն են ունենում գործընթացների վրա, դրա համար ես ուզում եմ, որ անգամ նման կարծիքները քիչ լինեն իրենց ներսի գործընթացների հետ կապված: Լավագույն տարբերակը նա է, որ իրենք կարողանան իրենց մոտ առաջացած խնդիրներն ինքնուրույն լուծել»: