Աշխարհում միակ Rolls-Roycе պիկապը աճուրդի կհանվի Bonhams բրիտանական աճուրդի տանը։ Աճուրդը կկայանա նոյեմբերի 11-ին։ Rolls-Royce-ը պիկապի թափք ունի, հաղորդում է Motor Authority-ն։
Տեղեկության համաձայն, սա միակ ցուցանմուշն է աշխարհում։ Այն հայտնի կոլեկցիոներ Լինդլի Բոթուելի հավաքածուից է ու ստեղծվել է 40/50HP Silver Ghost Tilbury Sedan սռնու վրա 1962-ին։ Ավտոմեքենան հավաքվել է Մասաչուսեթսի նահանգի Սփրինգֆիլդ ֆիրմայի գործարանում ու վաճառվել է Սանտա Մոնիկայի բնակչուհի Լիլիան Մաքքլերթին։
Բոթուելը ավտոմեքենան ձեռք է բերել 1940-ականներին ու որոշել է այն ձևափոխել պիկապի։ Հետագայում մեքենան շահագործվել է նրա ֆերմայից ցիտրուսների բերքի փոխադրման նպատակով։ Ավտոմեքենան կոսմետիկ վերանորոգման կարիք ունի, քանի որ աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով՝ մեքենայի խցիկում մանր կենդանիներ են հայտնաբերվել։
Լոտը գնահատվել է 50-70 հազար դոլար։ Աճուրդը տեղի կունենա Քալիֆորնիայում՝ Բոթուելի ընտանիքին պատկանող ագարակում։




























