Իսրայելը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն ներկայումս չկան նախադրյալներ, որոնք առաջիկա տարիներին կհանգեցնեին դրան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իսրայելցի գիտնական Իսրաիլ Չեյնը, ով Հայաստանում է ցեղասպանության խնդիրներին նվիրված խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

«Իսրայելը հանրային եւ մշակութային մակարդակներում վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ միայն պետական մակարդակով դա դեռ տեղի չի ունեցել»,- նկատել է Չեյնը: