Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի ավելի քան 1,5 հազար զինծառայողներ ամառային դասընթացների վերջնական ստուգում են հանձնել: Քննությունները անցակցվել են  «Կամխուդ» եւ «Ալագյազ» բարձր լեռնային հրաձգարաններում:

Հարավային ռազմական շրջանի  մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՄիԳ-29 կործանիչների եւ ՄԻ-8ՄՏ եւ ՄԻ-24Պ ուղղաթիռների   օդաչուները ավելի քան 50 թռիչքներ են իրականացրել գիշերվա ժամերին՝ 100-ից 5 հազար մետր բարձրության վրա:

Ստորաբաժանումները մարտական պատրաստականության ավելի քան 100 տարբեր նորմատիվներ են հանձնել:

Վերջնական ստուգմանը մասնակցել են մոտոհրաձգային,  տանկային, հրետանային, զենիթային,  հետախուզական, բժշկական, ճարտարագիտական եւ հաղորդակցման ստորաբաժանումները: