Բելառուսից եւ Ռուսաստանից Ադրբեջանին զենքի մատակարարմանը կարելի է տարբեր կերպ վերաբերվել: Այս մասին հոկտեմբերի 21-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշեւը:
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Բաքվին զենքի մատակարարման վերաբերյալ էմբարգո չկա:
«Դուք գիտեք, որ Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը համապատասխան համաձայնագրեր են ստորագրել Բաքվի հետ: Նրանք ցանկացած կողմի հետ ռազմականտեխնիկական համագործակցություն կարող են իրականացնել », - բացատրել է Արեշեւը:
Նա նաեւ նշել է, որ Երեւանի եւ Մինսկի հետ հարաբերությունները միշտ չէ որ այդքան սառն են եղել, եւ ընդգծել է այդ հարցի լուծման համար հայկական դիվանագիտության ակտիվացման կարեւորությունը:




























