Hermitage Capital ներդրումային հիմնադրամի հիմնադիր Ուիլյամ Բրաուդերը հայտնել է իր ամերիկյան վիզան անվավեր ճանաչելու մասին, փոխանցում է DW-ն: 

ԱՄՆ իշխանությունները Hermitage Capital հիմնադրամի հիմնադրին զրկել են ԱՄՆ մուտքի պարզեցված ծրագրի մասնակցի կարգավիճակից անմիջապես այն բանից հետո, երբ Ռուսաստանն իր անունը զետեղել է Ինտերպոլի տվյալների բազա եւ իրեն կալանավորելու հայց ներկայացրել, հայտնել է Բրաուդերը Twitter-ի իր էջում:

Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը Բրաուդերի վիզան անվավեր ճանաչելու որոշումը «վրդովեցուցիչ» է անվանել եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել ներդրողին վերադարձնել երկիր մուտքի իրավունքը: «Մի՛ միացեք Ուիլյամ Բրաուդերի դեմ Պուտինի արշավին»,- նշել է նա իր Twitter-ում: