Քանի դեռ կուսակցությունը նախագահի գլխավորությամբ չի քննարկել այդ հարցը` կոռեկտ չեմ համարում որեւէ կանխատեսում անել այս կամ այն թեկնածուի հնարավորությունների մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Երեւանի քաղաքապետի ընտրության հարցը:
Նա նաեւ նշեց, որ կանխատեսումներ չի անում, այլ փաստեր է մեկնաբանում: Իսկ փաստերի համաձայն, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը դեռ չի կայացել: Այդ նիստում է որոշվելու Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Շարմազանովը նշեց, որ հավանական թեկնածուների անուններ տվել է մամուլը, ոչ թե կուսակցությունը:
Մամուլում շրջանառվում են Տարոն Մարգարյանի, Կարեն Կարապետյանի եւ Դերենիկ Դումանյանի անունները:





























